2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը և ողջ աշխարհի հայ համայնքները տարբեր կերպ են պատրաստվում նշել այդ սգո տարեդարձը: Բացառություն չէ նաև Ջավախքը, որի բնակչության մեծ մասը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են:
Ռուսաստանի ջավախահայերի համայնքը (ՌՋՀ) անհրաժեշտ է համարում Ջավախքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցումը: Այդ նախաձեռնության համար հարկավոր է արժանի ճարտարապետական նախագիծ, որի համար կազմակերպությունը մրցույթ է հայտարարում հուշարձանի լավագույն նախագծի համար, որի հաղթողը կպարգևատրվի: Բոլոր ներկայացված նախագծերը հրապարակավ կներկայացվեն, իսկ հաղթողին ջավախահայերի հետ միասին կընտրի ողջ հայ ժողովուրդը:






