AM
23 Մարտ 2006 - 14:05 AMT

Թուրքիայում կգործի հայկական ռադիո

Թուրքիայի հայկական սփյուռքը պատրաստվում է այս տարի հայկական ռադիո ստեղծել: Հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի խոսքերով, այդ նպատակով Թուրքիայի հայկական համայնքը արդեն 300 հազար դոլար է հավաքել: «Միջոցների հավաքի կամպանիան սկսվել է 10 տար առաջ: Հայ համայնքը ունի դպրոցներ ու թերթեր: Այժմ մենք կփորձենք ստեղծել նաեւ հայկական ռադիո: Համապատասխան դիմում է ուղարկվել Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստաընկերության գլխավոր խորհուրդ»,- նշել է Հրանտ Դինկը, հաղորդում է թուրքական «Զաման» թերթը: