AM
24 Մարտ 2006 - 12:45 AMT

Կիսլովոդսկի քաղաքային խորհրդարան վեց հայ է ընտրվել

Մարտի 22-ին ՌԴ Հարավային դաշնային շրջանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը Կիսլավոդսկ քաղաքի նոր վարչակազմի հրավերով մասնակցել է Կիսլովոդսկ քաղաքի նոր քաղաքագլխի Բիրյուկովի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը. ընտրությունները կայացել էին 2006 թվականի մարտի 12-ին, հայտնում Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Նոր քաղաքագլխին հանդիսավոր միջավայրում շնորհավորելով, Արարատ Գոմցյանը համաշխարհային քաղաք-առողջարանին բարգավաճում է ցանկացել, ինչպես նաեւ մաղթել է Կիսլովոդսկի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացումը, մասնավորապես քույր-քաղաք Վանաձորի հետ: Հայաստանի գլխավոր հյուպատոսը նաեւ շնորհավորել է քաղաքային խորհրդարանի պատգամավորներին, որոնց կազմում կան Կիսլովոդսկի 6 հայազգի քաղաքացիներ: Նա մաղթել է, որ ժողովրդի ընտրյալները իրենց փորձը նվիրաբերեն առողջարանի եւ դրա քաղաքացիների բարգավաճմանը: