AM
27 Մարտ 2006 - 12:51 AMT

Մարտի 27-ին պայմանագիր կստորագրվի Հայաստանի եւ «Հազարամյակի մարտահրավերների» միջեւ

ԱՄՆ կառավարության կողմից հիմնադրված «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան (ՀՄԿ) մտադիր է 235 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրել Հայաստանին տրանսպորտային եւ գյուղատնտեսության ենթակառուցվածքները բարելավելու համար: ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որը ՀՄԿ տնօրենների խորհրդի նախագահն է, ելույթ կունենա մարտի 27-ին դրամաշնորհի տրամադրման վերաբերյալ պայմանագրի կնքման արարողությանը: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության, արարողության ժամանակ հանդես կգան նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը, որը հավանություն տվեց դրամաշնորհին 2005 թ.դեկտեմբերին: 235 մլն դոլար դրամաշնորհը նախատեսվում է հատկացնել մասերով մի քանի տարվա ընթացքում, ընդ որում այդ գումարների մի մասը Հայաստանը կարող է եւ չստանալ, եթե չհասնի ՀՄԿ կողմից ձեւակերպած «սթափ քաղաքականության եւ արդյունավետ կառավարման»: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի պայմանագիրը Հայաստանի հետ նպատակ ունի պայքարել գյուղական բնակչության շրջանում աղքատության դեմ ագրարային սեկտորում տնտեսական ցուցանիշների բարձրացման միջոցով, նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Պայմանագիրը նախատեսում է իրագործել երկու նախագիծ` գյուղական ճանապարհների վերկանգնում եւ գյուղատնտեսության մեջ ոռոգման նախագիծը: Ենթադրվում է, որ դրական արդյունքը կկաորղանա իր վրա զգալ Հայաստանի գյուղական բնակչության 75 տոկոսը, ինչը կբերի չունեվոր ֆերմերների տարեկան եկամուտների աճին:

Հիշեցնենք, որ ՀՄԿ-ն սահամնվել է Բուշի կողմի 2004 թ. եւ նպատակ ունի աջակցել աշխարահի աղքատ երկրներից մի քանիսին: Կորպորացիան միջոցներ է հատկացնում զարգացող երկրներին, ելնելով այն սկզբունքից, որ օգնությունը պետք է հատկացվի այն երկրների կառավարություններին, որոնք արդար են կառավարում, ներդնում են անում ժողովրդի շրջանում եւ աջակցում են ձեռներեցությանը: