«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է Բունդեսլիգայի միանգամից մի քանի ակումբների հետաքրքրության ոլորտում, հայտնում է championat.com-ը: Գերմանական թիմերի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Ռուսաստանի առաջնության նախորդ տարվա լավագույն ռմբարկուի խաղին ինչպես «Սպարտակի», այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում:
Անցած շաբաթ Յուրա Մովսիսյանն օգնեց ազգային թիմին ոչ ոքի խաղալ Իտալիայի հետ, իսկ «Սպարտակին»՝ հաղթել «Անժիի» հետ խաղում:
Այս խաղաշրջանում Մովսիսյանը 7 գոլ է խփել ռուսական պրեմիեր լիգայում, իսկ ԱԱ-2014 թվականի ընտրական փուլում՝ 4 գոլ և 2 գոլային փոխանցում է կատարել:
«Սպարտակում» Մովսիսյանը խաղում է 2012 թ. վերջից, ուր նա տեղափոխվեց «Կրասնոդարից»:
Հոկտեմբերի 15-ին Նեապոլում տեղի ունեցավ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի վերջին 10-րդ տուրի հանդիպումն Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2






