AM
10 January 2003 - 18:18 AMT

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Օրերս Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը ՀՀ նախագահի անունից «Մխիթար Գոշի» շքանշան հանձնեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիին` հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Այդ կապակցությամբ Իսի-լե-Մուլինոյում կազմակերպված ընդունելությանը հրավիրյալների թվում էին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Միշել Ալիո-Մարին, սենատորներ, պատգամավորներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: