Հոկտեմբերին վերջին ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի կրթության հանձնախումբը հանրային լսումներ է անցկացրել ցեղասպանությունների պարտադիր ուսուցման մասին օրինագծի վերաբերյալ, որը ստացել է նաև Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախմբի (АNC -МА) աջակցությունը:
Օրինագիծը ներկայացրել է կոնգրեսական Ջոնաթան Գեղտը (D- Watertown ), որով պահանջվում է, որ ցեղասպանությունների ուսուցումը ներառվի պետական դպրոցների պատմության դասընթացներում:
АNC -МА նախագահ Տիգրան Կալիգյանը նշել է, որ դպրոցների շրջանավարտները բավարար գիտելիքներ չունեն ցեղասպանությունների մեծ մասի մասին: Նա կարևորել է օրինագծի ընդունումը Հայոց ցեղասպանության պարագայում: «Հայոց ցեղասպանության մերժողականության թուրքական կառավարության երկար ձեռքը հասել է Մասաչուսեթս»,-ասել է նա: Նոր Անգլիայի թուրքական մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Էրկուտ Գոմուղլուն սատարել է օրինագծին, սակայն դեմ էր Հայոց ցեղասպանության հիշատակմանը: Ըստ նրա, օրենսդիրները չեն կարող դատել պատմական իրադարձությունների մասին:
Իր հերթին Մասաչուսեթսի «Պահպանել Դարֆուրը» կոալիցիայի նախագահ Էրիկ Քոենը կարևորել է ցեղասպանությունների ուսումնասիրությունը դպրոցներում: Կոմիտեի անդամներ են նաև կոնգրեսականներ Ալիսա Հենլոն Փեյշն ու սենատոր Սոնյա Չանգ Դիասը:






