ԱՊՀ պետությունների ղեկավարների չորրորդ ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել հունվարի 20-ից հետո Կարպատներում (Ուկրաինա): Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, ներկայումս ճշտվում է հանդիպման անցկացման օրը: Սպասվում է, որ Կարպատներում նախագահները կշարունակեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի քննարկումը: Նշենք, որ Համագործակցության պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում չի նախատեսվում միջպետական փաստաթղթերի ստորագրում: