AM
9 January 2003 - 17:51 AMT

ԱՆԿԱՐԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Անկարան մտադիր է բարձրացնել իր կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում «Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին համապատասխան քաղաքականություն վարելու համար»: Այդ մասին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարության եւ բարգավաճման» կուսակցության ղեկավար Ռեջեբ Էրդողանը: Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հետ հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ եռակողմ հանդիպումների կարեւորությունը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: