AM
8 January 2003 - 18:30 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայաստանի առնչությամբ Թուրքիայի քաղաքականությունը փոփոխություններ չի կրի: Այդ մասին Բաքվի «525» թերթին է հայտարարել Թուրքիայի արտգործնախարար Յաշար Յաքիսը: Նրա խոսքերով, Թուրքիան հանդես է գալիս բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների օգտին, սակայն չի պատրաստվում ընդլայնել Հայատանի հետ կապերը: Յաքիսը ընդգծել է, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը` միայն ստանալով Ադրբեջանի համաձայնությունը: Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը նշել է, որ Բաքուն համաձայն է հայ-թուրքական սահմանի բացմանը միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: