AM
8 January 2003 - 14:11 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳԱԶԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ռուսաստանը մշակում է միջկառավարական համաձայնագրեր գազային արդյունաբերության ոլորտում Հայաստանի, Ուզբեքստանի եւ Թուրքմենիայի հետ համագործակցության մասին: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, ՌԴ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը այդ առիթով հայտարարել է.«Մեր նպատակը` ԱՊՀ-ում վառելիքա-էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկա ստեղծելն է»: