AM
18 Հունվար 2014 - 06:41 AMT

Ստամբուլի Բողազչի համալսարանում Դինքի հիշատակին նվիրված խորհրդաժողով էր

Հայտնի ֆրանսիացի սոցիոլոգ Լոիկ Վակվանտը Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանից հունվարի 17-ին Ստամբուլում «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցին նվիրված դասախոսություն է կարդացել, գրում է Today's Zaman-ը: Ելույթը Բողազչի համալսարանում կազմակերպված խորհրդաժողովի շրջանակում էր: Դինքի այրի Ռաքել Դինքը Վակվանտին է նվիրել միջոցառման մասին պատմող հուշատախտակ:

Սեղմ ելույթում Ռաքել Դինքը կարևորել է ճշմարտության հաստատումը: Ներածական խոսքում համալսարանի նախագահ Գյուլայ Բարբարոսօղլուն նշել է, որ ամաչում է, քանի որ Դինքի սպանության հետևում կանգնած ուժերը թույլ չտվեցին հետաքննությունն ավարտին հասցնել:

Զեկույցում Վակվանտը հիշեցրել է նաև Գեզի պուրակում վերջերս դիմակայության ու ցույցերի մասին: