Հայաստանը Ռուսաստանի գլխավոր ռազմական դանակիցն է հարավում: Այդ մասին նախորդ օրը Պետերբուրգի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ պատպանության նախարար Սերգեյ Իվանովը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Ինտերֆակս» գործակալությունը, Ռուսաստանի համար ռազմական համագործակցության առումով առաջնահերթ դաշնակիցները եղել եւ մնում են ԱՊՀ երկրները: Արեւմուտքում Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը Բելառուսն է, արեւելքում` Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ մտնող Կենտրոնական Ասիայի երկրները: Սերգեյ Իվանովն ընդգծել է, որ Ռուսաստանի համար «սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի ոչ միայն իր, այլեւ հարեւանների տարածքում պահպանվի կայունությունը եւ նվազագույնի հասցվեն ընդհանուր անվտանգության սպառնալիքները»: