AM
24 December 2002 - 15:19 AMT

ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՄՈՒՏՔԸ ԼԵՀԱՍՏԱՆ

Անցած գիշեր Կալինինգրադի սահմանապահները կասեցրել են ռուս-լեհական սահմանի ապօրինի հատման հերթական փորձը: Ինչպես հաղորդում է «Բալթիկ նյուս սերվիս» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Սահմանապահ դաշնային ծառայության տվյալները, Լեհաստան փորձում էին ապօրինի մուտք գործել Հայաստանի 26 քաղաքացի` 8 տղամարդ, 11 կին եւ 7 երեխա: Նրանք ձերբակալվել են օպերատիվ խմբի կողմից «Բոգատովո» սահմանապահ ուղեկալի տեղամասում` անցակետից ոչ հեռու: