Եթե եվրոպական երկրները Ֆրանսիայի գլխավորությամբ Թուրքիայի դիմաց ավելի ագրեսիվորեն դնեն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցը, ապա կարելի է որոշակի առաջընթացի հասնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Վարդան Օսկանյանը` Հայաստանի պատվիրակության Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին: Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրը քննարկվել է Փարիզում` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆրանսիայի քաղաքական ղեկավարության միջեւ: