Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտում կայացել է «Ցեղասպանության առաջին զոհերը» գրքի շնորհահանդեսը: Գիրքը ընդգրկում է 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժածների կենսագրություններն ու վկայությունները, ինչպես նաեւ հոդվածներ եւ վիճաբանություններ այս հարցի շուրջ: Գրքի հեղինակ է հանդիսանում Արկանզասի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Սամուել Թոտտենը: «Դե-ֆակտո» գործակալության հաղորդագրության համաձայն, գրքի վրա աշխատել են նաեւ Ռուբեն Ադալյանը, Էլեն Ֆեյնը, Հենրի Գուտտենբախը, Ռոբերտ Մելսոնը, Ռոջեր Սմիթը եւ Իվ Թերնոնը: