AM
8 August 2003 - 15:24 AMT

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՇՏԱԲՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿՐՃԱՏՈՒՄ

Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի խմբավորման (ԱՌԶԽ) շտաբը մինչեւ տարեվերջ պետք է եռակի կրճատվի: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» թերթը, համապատասխան հրահանգը ստացվել է օրերս Հյուսիս-Կովկասյան զինվորական օկրուգից: Կրճատման գործընթացը չի վերաբերվի ռուսական ռազմակայաններին, որոնք տեղաբաշ-խված են Գյումրիում եւ Վրաստանի Բաթումի ու Ախալքալակ քաղաքներում: Համաձայն աղբյուրի, ԱՌԶԽ շտաբի կրճատումը կարող է Վրաստանից ռուս զինվորականների ամբողջովին դուրսբերման առաջին քայլը դառնալ, որի մասին վաղուց երազում են Թբիլիսիում: Այժմ Վրաստանի մայրաքաղաքում կարող են հույսեր տածել, որ հաջորդը կդառնան ռուսական ռազմակայանները: