Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ Հայաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը Մոսկվայում քննարկել են Կովկասում անվտանգության ապահովման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները: Զրույցի ընթացքում, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, կողմերը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական, ռազմական եւ տնտեսական բնագավառներում համակողմանի համագործակցության զարգացմամբ, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջեւ փոխգործակցությամբ: