AM
17 December 2002 - 18:15 AMT

ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ, ՉՆԱՅԱԾ ԲԱՔՎԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Թուրքիան կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, չնայած Ադրբեջանի դժգոհությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Յաշար Յակիսը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Անկարան մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի հետ: «Մենք նկատի կունենանք Ադրբեջանի մտահոգությունը, սակայն եթե մեր տնտեսական շահերը պահանջեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, մենք դա կանենք»,- ասել է թուրք նախարարը: