Թուրքիայի նոր կառավարությունը պետք է շարունակի Հայաստանի հետ հաշտվելուն ուղղված ջանքերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանը` ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած Թուրք-ամերիկյան ասոցիացիայի համագումարում: «Ես կոչ եմ անում Թուրքիայի նոր կառավարությանը շարունակել հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ քաջալերել այս ուղղությամբ ձեռնարկվող մասնավոր քայլերը, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան կարողանան շարժվել հաշտության եւ համատեղ տնտեսական զարգացման ճանապարհով», – ասել է ամերիկացի քաղաքական գործիչը: