AM
17 December 2002 - 18:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՆԵՐ

Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը դարձել են ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի` 21-րդ դարի գլոբալ սպառնալիքներին եւ մարտահրավերներին հակազդելու մասին բանաձեւի համահեղինակներ: Փաստաթղթում նշվում է, որ նոր հազարամյակի սպառնալիքներին եւ մարտահրավերներին կարելի է հաջողությամբ հակազդել միմիայն ողջ համաշխարհային հանրության ջանքերի միավորման միջոցով: Բանաձեւի նախագիծը ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր Վեհաժողովի քննարկմանը նրա աշնանային նստաշրջանում: