AM
17 December 2002 - 15:33 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԲԱԼԹԻԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻՆ

Վիլնյուսում դեկտեմբերի 16-ին սկսվել է Լիտվայի պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի տնտեսական հարցերով կոմիտեի կողմից կազմակերպված սեմինար, որի նպատակն Հարավային Կովկասի պետություններին ներկայացնել Բալթիան երկրների ռազմական համագործակցության փորձը: Երկօրյա սեմինարի աշխատանքին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Բալթյան եւ Հարավային Կովկասի պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Լիտվան կներկայացնի իր կողմից պատրաստած Հարավային Կովկասում կայունություն ստեղծելու նախագիծ եւ գործողությունների ծրագիր, որի հիման վրա կիրականացվի տարածաշրջանի երկրների ռազմական համագործակցության փորձի փոխանցումը: