AM
4 Հոկտեմբեր 2014 - 12:29 AMT

Նինա Խաչիկյանը՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Նինա Խաչիկյանին նշանակել է ԱՄՆ դեսպան Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում՝ ԱՍԵԱՆ-ում (Association of SouthEast Asian Nations):

Նախագահը Խաչիկյանի թեկնածությունն առաջադրել էր դեռևս մայիսի 15-ին: Սեպտեմբերի 19-ին Նինա Խաչիկյանի թեկնածությունը հաստատվել է, իսկ արդեն հոկտեմբերի 2-ին նա ստանձնել է պաշտոնը:

Խաչիկյանն Ասիայում ամերիկյան քաղաքականության գծով մասնագետ է, աշխատել է «Ամերիկյան առաջադիմության կենտրոն»-ում, եղել է նաև Սպիտակ տանը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999): Նա ավարտել է Սթենֆորդի համալսարանը:

Նինա Խաչիկյանի նոր նստավայրը գտնվում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարավարևելյան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ հարաբերությունների համար, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի ընկերակցությամբ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների հանդիպմանը, հայտնում է: