Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը մտահոգություն է հայտնել Վրաստանից ռուսական ռազմական տեխնիկայի Հայաստան հնարավոր դուրսբերման կապակցությամբ: Ինչպես այսօր հայտարարել է Վրաստանում այցով գտնվող նախարարը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «այն ժամանակ, երբ դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ռուսաստանը այդպիսով վերածում է Հայաստանը մեծ լարվածության աղբյուրի եւ պայթյունավտանգ զինանոցի, որն ամեն պահ կարող է ողղվել հարեւան երկրների դեմ»: Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի եւ Վրաստանի ռազմական փորձագետների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել Վրաստանում տեղակայված որոշ ռուսական ռազմական ստորաբաժանումների եւ սպառազինության մի մասը Հայաստան տեղափոխվելու կարգի եւ պայմանների վերաբերյալ: