Կովկասը հույժ կարեւոր եւ զգայուն տարածաշրջան է, որի պետություններն կարող են առանց արտաքին միջամտության կենտրոնանալ խաղաղության եւ կայունության ամրապնդման եւ զարգացման վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՐԻԱ «Նովոստի»-ն, նախօրեին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին: Թումանյանը գտնվում է Թեհրանում հայ-իրանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Խաթամին ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն արդար եւ խաղաղ ճանապարհով, բանակացությունների շրջանակներում: Իրանի ղեկավարը մատնանշել է Հայաստանի տարածքում հանգստության եւ անվտանգության հաստատումը եւ հույս է հայտնել, համատեղ նախագծերի, մասնավորապես Իրան-Հայաստան գազատարի շինարարության, Քաջարանի թունելի կառուցման շուտափույթ իրագործման առնչությամբ: