Դեկտեմբերի 12-19 Երեւան կայցելի Իրանի խորհրդարանի իրանա-հայկական պատգամավորական խումբը: Պատվիրակության կազմում են մի շարք խորհրդարանական հանձնաժողովների անդամներ եւ փորձագետներ, այդ թվում նաեւ հայազգի պատգամավորներ: Այցի շրջանակներում իրանցի խորհրդարանականները կհանդիպեն իրենց հայ գործընկերների, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության հետ: