Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ վիզային ռեժիմի կիրառում չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտը` պատասխանելով «Ռուսաստանը եւ աշխարհը ձեր հարցերի պատասխաններում» ինտերնետ-նախագծի շրջանակներում ստացված հարցին: Աղբյուրի համաձայն, այդ հարցի առնչությամբ որեւէ բանակցություններ չեն տարվում: Ներկայումս ԱՊՀ երկրներից քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների վիզային ռեժիմ գործում է Ռուսաստանի եւ Վրաստանի ու Թուրքմենստանի միջեւ: