AM
10 December 2002 - 14:14 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Թուրքիան իրեն իրավունք չի վերապահում կատարել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները Հայաստանի հանդեպ եւ նրա համար բարենպաստման ռեժիմ չի երաշխավորում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր Ժնեւում հայտարարել է ԱՀԿ-ում Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով այդ կազմակերպությանը Հայաստանի մոտակա անդամակցությունը: Հիշեցնենք, որ այսօր Ժնեւում ԱՀԿ գլխավոր խորհրդի նիստի ժամանակ որոշվում է Հայաստանի այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության լիիրավ անդամակցության հարցը: