Լեռնային Ղարաբաղի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը արժանացել է Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի մրցանակին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, կենտրոնի հատուկ նամակում ասվում է, որ «Ով ով է նվաճումներում» խորագրով նիստում Հետազոտական խորհրդը մի քանի հազար գործիչների անվանակարգից ընտրել է մի քանի մարդ: