Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին` «ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված հետեւողական ջանքերի համար»: Ժակ Շիրակի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ հղված իր ուղերձում Ալիեւը նշել է նաեւ Ֆրանսիայի նախագահի կարեւոր դերը խաղաղության հաստատման եւ միջազգային գործընթացների արդար կարգավորման գործում:






