Օգոստոսի 3-ին Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող Մ15 տարեկանների առաջնությունում, 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը գրավել են առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասախանաբար:
Հրում վարժությունում մարզիկները մրցակցությունից դուրս են եղել՝ յուրաքանչյուրը բարձրացրել է 117 կիլոգրամանոց ծանրաձողը: Պոկում վարժությունում Գրիգորյանը առաջինն է եղել 94 կգ արդյունքով, իսկ Հարությունյանը 87 կիլոգրամով երրորդ արդյունքն է ցույց տվել:
Գրիգորյանը երկամարտի 211կգ (94+117) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, Հարությունյանը 204 (87+117) արդյունքով՝ արծաթե մեդալ:
50 կգ քաշային կարգում երկամարտի 173 կգ (76+97) արդյունքով 6-րդ տեղն է զբաղեցրել Բաբկեն Բագրատյանը:
Մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 13 հայ ծանրորդ:






