Ըմբշամարտի միացյալ աշխարհը հրապարակել է ազատ ոճի ուժեղագույն ըմբիշների վարկանիշային աղյուսակը` ըստ քաշային կարգերի: Հայ ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշայինների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը:Հայ մարզիկին երկրորդ հորիզոնական բարձրանալուն օգնել են մարտին կայացած Ալեքսանդր Մեդվեդի անվան միջազգային մրցաշարերում և Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթանակները, գրում է Armsport.am-ը:
Ազատ ոճայինների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ կա՝ 65 կիլոգրամ քաշայինների թվում Դավիդ Սաֆարյանը 20-րդն է, իսկ 125 կգ քաշայինների մեջ Լևան Բերիանիձեն գրավում է 13-րդ տեղը:
Ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն է, վերջերս Երևանում կայացած Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթող:






