Գրոզնիում կայացած բռնցքամարտի 7-րդ միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
69 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Դարչինյանի՝ ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին, որը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին:
Գրոզնիի մրցաշարին մասնակցել են 98 բռնցքամարտիկ աշխարհի 15 երկրից:
Օգոստոս ամսին հայ բռնցքամարտիկները նվաճում են արդեն 3-րդ մեդալը. Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Արամ Ավագյանը արժանացել է բրոնզե մեդալի, Անուշ Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ այժմ էլ Դարչինյանը բրոնզե մեդալի է արժանացել:
Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ից Ուկրաինայում կմասնակցեն Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարին:






