AM
5 Նոյեմբեր 2015 - 07:59 AMT

Երիտասարդական ԵԱ-ում ՀՀ-ն կներկայացնի 7 բռնցքամարտիկ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մազրիչ Կարեն Աղամալյանը հայտնել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկների անունները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 7 բռնցքամարտիկ` Հովհաննես Դանիելյան (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Հրայր Շահվերդյան (56կգ), Սպարտակ Թամարյան (60 կգ), Գառնիկ Պապիկյան (64 կգ), Սոս Քոչարյան (81 կգ) և Դավիթ Չալոյան (91կգ):

Նոյեմբերի 9-ին բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Վիլնյուս: Լիտվայում կանցկացնի 2-րդ ուսումնամարզական հավաքը, որը կտևի 10 օր:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կկայանա նոյեմբերի 19-29-ը Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում: