Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարաս ծովափնյա քաղաքում ավարտվել է շապմատի աշխարհի 8-18 տարեկան պատանների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և բաժանելով 2-4 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել բրոնզե մեդալի, հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:
Հայկ Մարտիրոսյանն Եվրոպայի պատանեկան առաջնությունների կրկնակի չեմպիոն է:
2014-ին 13-ամյա Մարտիրոսյանը Եվրոպայի ուժեղագույն շախմատիստների հետ պայքարում լրացրել էր գրոսմայստերի նորմա:






