Երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը դեկտեմբերի 18-ին Սիդնեյում կհանդիպի ֆիլիպինցի բռնցքամարտիկ Քրիս Պաուլինոյին, հաղորդում է philboxing.com կայքը:
Պաուլինոն մինչ այս մենամարտը 14 հաղթանակ է տարել, որից 4-ը` նոկաուտով, և կրել է 2 պարտություն, Philboxing.com-ին հղումով գրում է Armfootball.com-ը:
Դարչինյանը ունի 41 հաղթանակ, որից 30-ը` նոկաուտով, կրել է 8 պարտություն, մեկ մենամարտ էլ ոչ-ոքի է ավարտել:
Ավստրալացի փրոմոութեր Պետեր Մանիատիսը նշել է, որ Պաուլինոն երիտասարդ ու տաղանդավոր 22-ամյա բռնցքամարտիկ է, և վստահ է իր հաղթանակին, քանի որ Դարչինյանն արդեն 39 տարեկան է, ու նրա լավավույն տարիներն արդեն անցյալում են:
Վախթանգ Դարչինյանը ծնվել է 1976-ի հունվարի 7-ին Վանաձորում, առավել հայտնի է որպես Վիկ Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։
Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև նվաճել է 4 IBO տիտղոս։ Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է։






