AM
13 Նոյեմբեր 2015 - 10:34 AMT

ԵԱՀԿ ՄԽ միջնորդները ԼՂ հարցով կխորհրդակցեն Նյու Յորքում և Վաշինգտոնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով խորհրդակցությունները կշարունակեն Նյու Յորքում և Վաշինգտոնում: Այս մասին գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Համանախագահները զեկուցել են ԵԱՀԿ Մշտական խորհրդին և Մինսկի խմբին: Հիմա մենք կուղևորվենք Նյու Յորք և Վաշինգտոն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցելու համար», – գրել է Ուորլիքը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից: Այս մասին գրել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդը Twitter-ի իր միկրաբլոգում:

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդը Twitter-ի իր միկրաբլոգում նոյեմբերի 12-ին գրել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից: