AM
6 Դեկտեմբեր 2015 - 11:29 AMT

Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալ զույգը՝ Զագրեբի մրցաշարի բրոնզե մեդալակիր

ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը (պարային զույգ) Զագրեբում ավարտված Golden Spin of Zagreb 2015 մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Կարապետյանը և Սենեկալը մրցել են 8 զույգի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից:

Կարճ ծրագրում զույգը 4-րդն էր: Ազատ ծրագրում հավաքելով 79,66 միավոր` զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում իտալացիներ Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:

Այսպիսով, Կարապետյան-Սենեկալը զույգը՝ ընդհանուր 127,92 միավորով նվաճել է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում ընդգրկված Golden Spin of Zagreb 2015 մրցաշարի բրոնզե մեդալ: