AM
21 November 2002 - 14:25 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ոչ ոք չի վիճարկում Հայոց ցեղասպանության փաստը, որը ապացույցների կարիք չունի: Նախօրեին այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը Երեւանի մի շարք բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, միեւնույն ժամանակ դեսպանը նշել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը հիմնված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առողջ տնտեսական համագործակցության սկզբունքով բնականոն հարաբերություններ ձեւավորելու անհրաժեշտության վրա: ԱՄՆ ղեկավարությունը չի կարծում, թե Հայոց ցեղասպանության փաստի օրենսդրական ամրագրումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների առողջացմանը, ասել է Ջոն Օրդուեյը: