Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստում միաձայն որոշմամբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում էնշանակվել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
«Բարդ աշխատանք է սպասվում, բայց ես մաքսիմալիստ եմ: Պետք է հավաքականին հանել այս վիճակից: Հավաքական եմ հրավիրելու խաղային պրակտիկա ունեցող և ազգասեր ֆուտբոլիստների, որոնք կնվիրվեն հավաքականին: Թարմ լիցքեր է պետք հաղորդել և դուրս հանել պարտվողի հոգեբանությունը: Հավաքականում փոփոխություններ կլինեն անպայման: Ֆուտբոլիստներ կհրավիրվեն նաև հայկական ակումբներից: Ինձ թվում է ավելի լավ ֆուտբոլ կխաղանք: Ուժերիս չափով ամեն ինչ կանեմ »,- ասել է Սուքիասյանը, գրում է Yerkir.am-ը:
Նրա խոսքով՝ ընկերական հանդիպումներ պետք է անցկացնեն, սակայն առանց դրա էլ պարզ է, որ մի քանի ֆուտբոլիստներ հանդես չեն գա հավաքականում:
Նորանշանակ մարզիչը չցանկացավ կոնկրետ նշել, թե որ ֆուտբոլիստների մասին է խոսքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահՌուբեն Հայրապետյանը նոյեմբերի 30-ին Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ արդեն դեկտեմբերին հայտնի կդառնա ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Նա նշել է, որ արտասահմանում աշխատող միակ մասնագետը, ում դիտարկում է այդ պաշտոնում, ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն է: Պաշտոնյան հայտնել է, որ նախկինում այդ մասնագետին 2 անգամ առաջարկել է գլխավորել ազգային ընտրանին, սակայն Տեր-Զաքարյանն անձնական պատճառներով մերժել է հրավերները: Հայրապետյանն ասել է, որ պատրաստվում է երրորդ առաջարկն անել ֆրանսիական թիմի մարզչին:
Վարուժան Գարսևանի Սուքիասյանը հայազգի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ է: 2015-ի ապրիլի 28-ից Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է: Զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ 1978-1987-ին խաղացել է Կոտայք ֆուտբոլային ակումբում: Ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի եղբայրն է։






