Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը Ավստրալիայում անցկացվող մրցամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցի Քրիս Պաուլինոյին:
Այս մրցապայքարում վիճարկվում էր երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով տարածաշրջանային չեմպիոնի գոտին, Fightnews.com կայքին հղումով հայտնում է Tert.am-ը։
Մենամարտից առաջ ավստրալացի փրոմոութեր Պետեր Մանիատիսը նշել էր, որ Պաուլինոն երիտասարդ ու տաղանդավոր 22-ամյա բռնցքամարտիկ է, և վստահ է իր հաղթանակին, քանի որ Դարչինյանն արդեն 39 տարեկան է, ու նրա լավավույն տարիներն արդեն անցյալում են:
Վախթանգ Դարչինյանը ծնվել է 1976-ի հունվարի 7-ին Վանաձորում, առավել հայտնի է որպես Վիկ Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։
Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև նվաճել է 4 IBO տիտղոս։ Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է։






