AM
26 Դեկտեմբեր 2015 - 08:36 AMT

«Կուբան»-ը հերքում է գործարար Օլեգ Մկրտչյանի կողմից ֆուտբոլային ակումբի գնման լուրը

Կրասնոդարի «Կուբան» ակումբի գործադիր տնօրեն Վալերի Ստացենկոն հերքել է այն տեղեկատվությունը, համաձայն որի ակումբի 100 տոկոս բաժնետոմսերը գնել է գործարար Օլեգ Մկրտչյանը:

«Այն տեղեկությունը, որ «Կուբան»-ը դարձել է մասնավոր ակումբ և նրա բոլոր բաժնետոմսերը այժմ պատկանում են Օլեգ Մկրտչյանին, այս պահին չի համապատասխանում իրականությանը», – ասել է Ստացենկոն:

Shampionat.com-ը ավելի վաղ գրել էր, որ դեկտեմբերի 26-ին Մկրտչյանի և Կրասնոդարի երկրամասի ղեկավար խորհրդի միջև համաձայնություն է ձեռք բերվել: Գործարքի մանրամասները չէին հաղորդվում:

Դրանից առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Կուբանի» ֆինանսավորումը գլխավորապես ապահովում է Մկրտչյանը:

Նաև հաղորդվում էր, որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի:

Օլեգ Մկրտչյանը ռուսաստաբնակ գործարար է, «Պոլյուս զոլոտա» կազմակերպության համահիմնադիր: 2015-ին հայտնվել է աշխարհի 12 միլիարդատերի ցանկում, ովքեր բիզնես են ծավալում հանքավայրեր շահագործելով և վնաս են հասցնում շրջակա միջաայրին: