AM
12 Հունվար 2016 - 07:39 AMT

Սիրիայում առևանգված հայ կաթողիկե վարդապետի ճակատագիրը դեռ անհայտ է

2013-ին առևանգված Հայ կաթողիկե վարդապետի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ: Այս մասին ասել է Բերիոյ թեմի հայ կաթողիկե առաջնորդ տեր Պետրոս արք. Մարիաթյանը:

«Առևանգված վարդապետի մասին որևէ նոր տեղեկություն չկա», – ասել է Մարիաթյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ տարբեր առիթներով կապ են հաստատել բարձրաստիճան մարմինների հետ, բայց չի հաջողվել որևէ տեղեկություն իմանալ հայր Միքայելի ճակատագրի մասին, «Արևելք»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

մարիաթյանը նշել է նաև, որ ներկայումս Սիրիայում բավականին բարդ իրավիճակ է տիրում բոլոր առումներով՝ նշելով, որ «ընդհանուր տագնապալի դրության հետևանքով անկարող են որևէ հաջողության հասնել վարդապետի մասին ստույգ տեղեկություն քաղելու առնչությամբ»:

Հայ կաթողիկե վարդապետից բացի 2013 թ. ապրիլից հետո առևանգվվել էին ևս երկու եպիսկոպոս: Հայր Միքայելին առևանգել էին 2013-ին փետրվարին Հալեպ-Դամասկոս ճանապարհին: