Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ Գերագույն հանձնակատար Ռոլֆ Եկեուսը այսօր ժամանելու է Թբիլիսի` Վրաստանի, մեծամասամբ հայերով բնակեցված, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի զարգացմանը նվիրված կոնֆերանսին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչը հանդիպելու է Վրաստանի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ռոլֆ Եկեուսն այցելել էր Ջավախք: