Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը տարին մեկնարկում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):
Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014-ի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի հունվարի 30-31-ը Թուրքիայում կայանալիք Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարին:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ըմբշամարտի 53-րդ միջազգային ավանդական մրցաշարում հայ ընբիշներըը 5 մեդալ են նվաճել:






