AM
18 November 2002 - 14:56 AMT

ԻՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱՎԵԼԻ ՎԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՏԱՑԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻ ՄԱՍԸ

Իրանը սկսել է աստիճանաբար վերադարձնել ավելի վաղ Հայաստանից ստացած էլեկտրաէներգիայի մի մասը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, ներկայումս փոխհոսքերի ծավալն աննշան է` ընդամենը 1,5 մլն կՎտ/ժ, սակայն, հետագայում այդ ծավալները կաճեն: Նախարարը ընդգծել է , որ Հայաստանն Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ռեժիմով աշխատում է 1998 թվականից: Որպես կանոն, գարնանը Հայաստանը Իրան է առաքում իր էլեկտրաէներգիան` այն հետ ստանալով ձմռանը, ինչը թույլ է տալիս ապահովել երկրի էներգետիկ համալիրի անվտանգությունը: