Հայաստանի պատվիրակությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր ՀՀ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեին, որին կհանձնի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հուլիսի 16-ին Ռ. Քոչարյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին եւ նախարարների կաբինետի անդամներին: