AM
16 November 2002 - 14:31 AMT

ԿԱՆԱԴԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Կանադայի իշխանությունները մտադիր են ակտիվացնել իրենց մասնակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում տարածաշրջանային այցով գտնվող Եվրոպայի եւ Միջին Ասիայի հարցերով Կանադայի պետքարտուղար Հար Նաթսոնը` ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են հայ-կանադական հարաբերություններին, տարածաշրջանային ծրագրերին, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաեւ տարբեր միջազգային կառույցներում փոխգործակցությանը: Պետքարտուղարի խնդրանքով նախարարը շոշափել է նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի զարգացման հարցը: