Բրազիլահայ 19-ամյա կիսապաշտպան Վագներ Գդիկյանը (Վագնինյո), ով հանդես է գալիս բրազիլական «Կորիտնիանս» հեղինակավոր ակումբի երիտասարդական թիմում, 2016-ի հունիսին Հայաստանի քաղաքացիություն և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն կստանա:
Վագներ Գդիկյանը երկարաձգել է «Կորիտնիանսի» հետ կնքած պայմանագիրը մեկ տարով, Bucket Group ֆուտբոլային գործակալությանը հղումով գրում է armfootball.com-ը:
Վագնինյոն մինչ օրս հանդես է եկել «Կորիտնիանսի» երիտասարդական թիմերում: Ծնվել է Սան-Պաուլու քաղաքում:






