Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում 2016-ին «Սպարտակ»-ից տեղափոխվելուց հետո:
Մովսիսյանը դարձել է հարավկորեկան «Սոնամ» ակումբի հետ խաղում: Հայ հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել առաջին խաղակեսի ավարտից հետո և դարպասը գրավել է 50-րդ րոպեին, գրում է Armsport.am-ը:
2016-ի հունվարին Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով:
Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը` «Ռեալ Սոլթ Լեյքը» 28-ամյա հարձակվողին «գնելու» առաջնային իրավունք է ստանում: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:
Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է մոսկովյան ակումբի կազմում 2013-ի մարտին: Նա մասնակցել է 66 խաղի և 27 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 11 խաղի և 3 գոլի հեղինակ դարձել: Հայաստանի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և 9 գոլի հեղինակ դարձել: «Սպարտակը» շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին թիմում անցկացրած ժամանակի համար` հաջողություն մաղթելով հետագա կարիերայում:
Ավելի վաղ «Սպարտակը» հայտարարել է, որ Մովսիսյանը հեռանալու է ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում էր նաև անգլիական Չեմփիոնշիփի մասնակից Լոնդոնի «Քուինզ Փարկ Ռեյնջերսը»: Յուրա Մովսիսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է MLS-ում` հանդես գալով այդ ակումբում 2007-2009 թթ.:






